Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Գազամատակարարման դադարեցումներ Արմավիրի, Գեղարքունիքի մարզերի և Դիլիջանի մի քանի վայրերում

3 Սեպտեմբերի, 2025

default.jpg

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտնում է, որ նոր կառուցված գազատարի գործող գազատարի հետ միացման աշխատանքների պատճառով սեպտեմբերի 5-ին, ժամը 10:00-ից մինչև 13:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Արմավիրի մարզի Արաքս, Արևադաշտ, Հուշակերտ, Տալվորիկ, Արտամետ, Նոր Կեսարիա, Գետաշեն, Շենավան գյուղերի գազամատակարարումը։

Նախատեսված աշխատանքներ իրականացնելու համար սեպտեմբերի 5-ին ժամը 09:00-ից մինչև 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի գազասպառողների, Լճաշենի արարողությունների սրահի, ինչպես նաև սեփականատեր Արմենակ Համբարձումյանի,

իսկ ժամը 10:00-ից մինչև 17:30-ը՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կամարինի և Աթաբեկյան փողոցների, Օրջոնիկիձեի փողոցի 2-ից 72 համարների, Մյասնիկյան փողոցի 58-ից 118 համարների, Հակոբջանյան փողոցի 1-ից 46 համարների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և կոչ է անում պահել անվտանգության կանոնները։