Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ձեր ուսումնառության ընթացքին ջանասիրությամբ հետևեք՝ զորանալով սիրո մեջ առ Աստված և հայրենիք. Գարեգին Բ

1 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հրապարակել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը՝ նվիրված գիտելիքի, գրի և դպրության օրվան:

Ուղերձում նշված է. «Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք խոնարհում և շնորհավորում աշակերտներին, ուսանողներին և կրթության գործի նվիրյալներին։

Գիտելիքի նվերը և դրա ընկալունակությունը Աստծուց տրված պարգևներ են, որոնք բերրիություն են բերում, երբ մարդկային կյանքը հիմնվում է հավատքի և աստվածաշնչյան առաջնորդությունների վրա։ Սուրբ Գիրքը սովորեցնում է․ «Ճանաչել իմաստությունն ու խրատը, հասկանալ հնարի խոսքերը… Եվ երբ իմաստությունը գերիշխի սրտիդ և գիտությունը հաճելի լինի հոգուդ, այն ժամանակ բարի մտածումները կզգուշացնեն քեզ և արդար խոհերն անառիկ կպահպանեն, որ առնչվես փրկության հետ…» (Առակ․ 1․2, 2. 10-12)։ Այս գիտակցությամբ է ապրում մեր ժողովուրդը՝ իր հոգում պահելով գիտելիքի հանդեպ անշեղ սերը, ինչի շնորհիվ դարերի ընթացքում հաղթահարել ենք ժամանակի փորձությունները և ստեղծել մեր հարուստ հոգեվոր ժառանգությունը։

Թանկագին աշակերտներ և ուսանողներ, այսօր ձեզ համար նոր շրջան է սկսվում՝ լի եռանդով, գիտելիքների յուրացման և արժեքների ճանաչման, ինչպես նաև հոգևոր ու մտավոր հասունացման:

Մեր հայրական հորդորն է ձեզ՝ ջանասիրությամբ առաջ մղելու ուսումնառությունը, զորանալու հավատքով և հայրենասիրությամբ, որպեսզի ձեր գիտելիքները ծառայեցնեք մեր ժողովրդի բարօրությանը և առաջընթացին:

Ուժ ու եռանդ ենք մաղթում մանկավարժներին՝ առաջնորդելու իրենց սաներին դեպի գիտության և ճանաչողության հրաշալի աշխարհ, կրթելու նրանց Սահակ-Մեսրոպյան ոգով, որ նրանք առաքինությամբ հասունանան որպես մեր ժողովրդի արժանավոր զավակներ և մեր պետության ուրույն քաղաքացիներ։

Մեր աղոթքն է, որ Բարի Աստված խաղաղություն պարգևի մեր հայրենիքին և ի սփյուռս աշխարհի մեր ժողովրդին։ Թող Տերը իր շնորհներով պայծառություն և ուշիմություն պարգևի բոլոր մեր զավակներին և առատորեն օրհնի ուսուցչության և կրթության նվիրյալների ջանքերը:

Բարի և օրհնաբեր ուսումնական նոր տարի։

Օրհնությամբ՝

ԳԱՐԵԳԻՆ Բ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ»։