Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

TOI․ Ուկրաինան արգելափակել է տասնյակ հազարավոր հասիդ ուխտավորների այցելությունը Ուման

31 Օգոստոսի, 2025

default.jpg

Ուկրաինական իշխանությունները որոշել են այս տարի թույլ չտալ տասնյակ հազարավոր հասիդ ուխտավորների այցելությունը Ուման՝ անվտանգության խնդիրների պատճառով, որոնք առաջացել են Ռուսաստանի հետ շարունակվող պատերազմի հետևանքով։ Այդ մասին հայտնում է Times of Israel-ը՝ վկայակոչելով իսրայելական լրատվամիջոցները:

Անցյալ տարվա փետրվարի պատերազմից ի վեր Ուկրաինայում ուժի մեջ մտած բազմահավաքների արգելքի պատճառով Բրեսլովի ռաբբի Նախմանի գերեզմանի մոտ Ռոշ Հաշանային նախատեսված այցելությունները սահամանափակվում են, գրում է Maariv-ը։

Վերջին շրջանում Ռուսաստանի ուժերը մեծացրել են անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարվածները տարբեր ուկրաինական քաղաքների վրա, ներառյալ Ուկրաինայի արևմտյան և կենտրոնական շրջաններում գտնվող Ումանը։ Մինչ այժմ ուկրաինական կառավարությունը խորհուրդ էր տալիս ուխտավորներին ձեռնպահ մնալ ճամփորդություններից, թեև նախորդ տարիներին շատերը՝ հաճախ Մոլդովայի սահմանով, գալիս էին։

Ուկրաինայի մի պաշտոնյա հայտնել է i24-ին, որ Կիևը հիասթափված է Իսրայելի աջակցության բացակայությունից և պահանջել է, որ եթե չեղարկման այլ տարբերակ չլինի, Երուսաղեմը տրամադրի ֆինանսական միջոցներ և ոստիկանական աջակցություն։ Մոլդովայի իշխանությունները առաջադրում են որոշ պայմաններ, ներառյալ՝ լրացուցիչ չվերթների համար ժամանակավոր տերմինալի ֆինանսավորման, ոստիկանական ուղեկցության և անհրաժեշտ պաշտպանական միջոցառումների ապահովումը։ Իսրայելի կողմից ամբողջ գումարը պետք է փոխանցվի մինչև սեպտեմբերի 3-ը, այլապես ուխտողությունը չի կայանա։

Ամեն տարի Ռոշ Հաշանայի տոնին հազարավոր հավատացյալներ են այցելում Ուման՝ ռաբբի Նախմանի գերզմանը։ Այս տարի այս մընակ ժամանակաշրջանն առավել կարևոր է հարեդիմների համար, ովքեր փորձում են ստանալ Իսրայելի բյուջեից 10 միլիոն շեկել՝ Մոլդովայի ճանապարհով ուղևորություն կազմակերպելու նպատակով։