Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՀՀ վարչապետ Փաշինյանն ընդունել է ԱԶԲ նախագահին

30 Օգոստոսի, 2025

default.jpg

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Մասատո Կանդային ընդունեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմը։

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալելով պարոն Կանդային՝ նրան շնորհավորեց ԱԶԲ-ի նախագահ դառնալու կապակցությամբ։ Նա ընդգծեց, որ այս այցը նշանակալի է հատկապես, քանի որ համընկնում է ԱԶԲ-ի և Հայաստանի 20-ամյա համագործակցության տարեդարձի հետ։ Վարչապետը նշեց, որ այս տարիների ընթացքում ԱԶԲ-ի աջակցությունը կարևոր է եղել Հայաստանի զարգացման ճանապարհին՝ ընդգրկելով ենթակառուցվածքների արդիականացում, պետական կառավարման բարեփոխումներ և կայուն տնտեսական աճի խթանում։

Մասատո Կանդան շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ ԱԶԲ-ն գնահատում է ՀՀ Կառավարության հետ ձեռք բերված հաջող համագործակցությունը։ Նա նշեց, որ ԱԶԲ-ն պատրաստ է շարունակել իր ակտիվ մասնակցությունը ծրագրերի իրականացման գործում։

Հանդիպման ժամանակ քննարկվեցին ներկայում իրականացվող ծրագրերի ընթացքը։ Կողմերը մտքեր փոխանակեցին բնակարանային ապահովման, սեյսմիկ անվտանգության բարելավման, դպրոցաշինության և ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության հնարավորությունների մասին։