Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցության ժամանակ քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը

30 Օգոստոսի, 2025

default.jpg

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեց ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման ընթացքը: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը:

Հանդիպման ժամանակ ներկայացվեցին հայտարարագրման ընթացքի ցուցանիշները և քննարկվեցին տեմպերի բարելավման ուղղությամբ առաջիկա քայլերը: Համատեղ խորհեցին, թե ինչ միջոցառումներ կարող են ձեռնարկվել եկամուտների հայտարարագրման գործընթացն ավելի մատչելի դարձնելու համար: Այս համատեքստում կարևորություն ստացավ թվայնացման գործընթացի ապահովումը, նույնականացման քարտերի տրամադրման ոլորտում սկսված բարելավումների շարունակականության ապահովումը, տեղեկատվական աշխատանքների հետևողական իրականացումը և ինքնաշխատ լրացման կատարելագործումը:

Վարչապետ Փաշինյանը կարևորեց շարունակական աշխատանքների իրականացումը՝ համակարգի բարելավման համար անհրաժեշտ լուծումներ և մեխանիզմներ մշակելու նպատակով: