Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Երևանում սեպտեմբերի 2-ին կայանալու է «Արցախ․ չկարգավnրված հակամարտnւթյnւն, վերադարձի իրավունք» միջազգային խորհրդաժողով

30 Օգոստոսի, 2025

default.jpg

Սեպտեմբերի 2-ին Երևանում կկայանա ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնած միջազգային խորհրդաժողովը՝ «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով։

Ըստ ՀՅԴ ԳՄ-ի, միջոցառումը կքննարկի հակամարտությունների ուժային լուծումների անթույլատրելիությունը, Արցախի խնդրի չլուծված լինելը, արցախահայերի հայրենիք վերադարձի իրավունքը և տարածաշրջանի արդար ու կայուն խաղաղության հեռանկարները։

Քննարկման առանցքային թեմաները ներառում են․

• Ղարաբաղյան հակամարտության ընթացիկ վիճակը և գործընթացների վտանգավոր դրսևորումները,

• միջազգային հանրության դերակատարությունը արդար ու կայուն խաղաղության հաստատման ասպարեզում,

• անցյալ փորձի հաշվառմամբ ընթացիկ մարտահրավերների հաղթահարման ուղիներ,

• արցախահայերի իրավունքների պաշտպանությունն ու վերադարձի իրավունքի իրացումը՝ որպես խաղաղության հիմք,

• մշակութային ժառանգության պահպանման հրատապությունը Ադրբեջանի քաղաքական փաստերի առկայության պայմաններում,

• գերիների վերադարձի և հումանիտար հարցերի լուծումը, որպես տարածաշրջանում վստահության մթնոլորտի հիմք։

Քաղաքական, գիտական և փորձագիտական շրջանակներից զեկուցողներ կլինեն Կիպրոսից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Իրանից, Արցախից և Հայաստանի Հանրապետությունից։

Խորհրդաժողովը նպատակ ունի խթանել միջազգային և ներազգային համախմբումը՝ Արցախի հարցի արդար լուծման, արցախահայերի հայրենիք վերադարձի իրավունքի ապահովման և տարածաշրջանում անցկացվող խաղաղության համար։