Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Բացակա, բայց՝ չմոռացված. Գորիսում բացվել է Անհայտ կորածների օրվան նվիրված լուսանկարների ցուցահանդես

30 Օգոստոսի, 2025

Գորիսում բացվել է «Բացակա, բայց՝ չմոռացված» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը, որը նվիրված է Անհայտ կորածների միջազգային օրվան։ Կազմակերպիչը Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն է, և սա արդեն միջոցառման երրորդ անգամն է։ Այս տարի ցուցահանդեսը ընդգրկել է Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի անհայտ կորածներին։

IMG_9992.jpeg

Լուսանկարների ընդհանուր թեմաներն են՝ խորը կսկիծը, կարոտը և սպասումը: Յուրաքանչյուր պատկեր ուղեկցվում է պատերազմի ընթացքում անհայտացած մերձավորի պատմությամբ։

IMG_9982.jpeg

IMG_9983.jpeg

«Անհայտ կորածների միջազգային օրը հիշեցնում է այն ցավի և տառապանքի մասին, որը հարազատները զգում են անգամ այն ժամանակ, երբ թնդանոթները լռել են: Հարցը՝ ի՞նչ է պատահել թանկագին մարդու հետ, չի կարող անպատասխան մնալ, և կենսականորեն կարևոր է, որ ընտանիքները իմանան այդ պատասխանը՝ կյանքի վերադառնալ կարողանալու համար»,- նշել է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Դաֆնա Մարեն:

IMG_9984.jpeg

IMG_9985.jpeg

«Դա նրանց իրավունքն է, և այն ամրագրված է նաև Միջազգային մարդասիրական իրավունքում: Հակամարտության կողմերին պարտավորեցնում է շարունակել որոնումները և փնտրել այդ հարցի պատասխանը: Գործընթացը կարող է երկարացնել, բարդ և զգայուն լինել: Սակայն այս բոլոր դժվարությունները սպասելու ամենօրյա ցավի համեմատությամբ նվազ ուժեղ են»,- ընդգծել է պատվիրակության ղեկավարը՝ շնորհակալություն հայտնելով անհայտ կորածների ընտանիքներին ցուցահանդեսի նախապատրաստման գործում իրենց ակտիվ համագործակցության և վստահության համար: «Խոնարհվում եմ Ձեր տոկունության և քաջության առջև»,- ավելացրել է նա։

IMG_9986.jpeg

IMG_9987.jpeg

Սյունիքի և Վայոց ձորի մարզերի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին Կարմիր Խաչին անսպառ սրտացավության և մարզերում իրականացված տարբեր ծրագրերի համար։ Մարզային վարչակազմերը պատրաստակամ են իրենց չափով օգնել ընտանիքներին։

IMG_9988.jpeg

IMG_9989.jpeg

Կարմիր Խաչի կոմիտեի տվյալներով՝ 1992 թվականից սկսած Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ մինչ այսօր Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից մոտ հազար մարդ անհայտ կորած է:

IMG_9990.jpeg

IMG_9993.jpeg

IMG_9994.jpeg