Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

British Airways-ի Եգիպտոսի չվերթում ուղևորների ինքնազգացողությունը կտրուկ վատացել է

30 Օգոստոսի, 2025

default.jpg

British Airways ավիաընկերության Լոնդոնի Գատվիկից Եգիպտոսի ուղղությամբ կատարած չվերթի ընթացքում մի քանի ուղևորներ հանկարծակի սկսեցին սրտխառնոց զգալ ենթադրյալ թունավոր գոլորշիների պատճառով, գրում է Daily Star-ը:

61-ամյա բրիտանուհի Մելանի Ուելսը դստեր հետ ինչ-որ առողջական խնդիրներ ունեցավ թռիչքից անմիջապես հետո՝ զգալով ուժեղ գլխացավեր: Երկու ժամ անց անձնակազմի որոշ անդամներ և ուղևորներ սկսեցին նշել վատ ինքնազգացողություն՝ գլխացավ և սրտխառնոց:

Ինքնաթիռը ստիպված էր արտակարգ վայրէջք կատարել Վենետիկում: Դեպքի վայրում արագորեն սկսեցին աշխատել շտապօգնության աշխատակիցները և պաշտպանիչ հագուստով մասնագետները, որպեսզի հայտնաբերեն պատճառն ու առաջարկեն անհրաժեշտ օգնություն: Ուղևորները, այդ թվում՝ Ուելսը, անտեղյակության մեջ էին, ինչը Մելանի Ուելսի խոսքով հիշեցնում էր համավարակի ժամանակվա իրավիճակը:

Թռիչքը 8 ժամային ուշացումից հետո ուղղվեց դեպի Լոնդոն, և արդեն հաջորդ օրը ուղևորները հնարավորություն ստացան շարունակել իրենց ճանապարհը դեպի Շարմ էլ Շեյխ:

Մելանի Ուելսը պահանջեց 2130 ֆունտ ստեռլինգ փոխհատուցում, սակայն British Airways-ը հրաժարվեց վերադարձնել հյուրանոցում չծախսված գումարը: Ընկերությունը հայտարարեց, որ ինքնաթիռում տոքսիններ կամ ծուխ չեն հայտնաբերվել, և տեղի ունեցածը համարեցին «տեխնիկական խնդիրների» արդյունք: