Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Սուրեն Պապիկյանն քարոզարշավն արդեն սկիզբ է դրել հայրենի Լոռիում՞

29 Օգոստոսի, 2025

default.jpg

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարծես սկսել է նախընտրական քարոզարշավը։ Նա իր տելեգրամ ալիքում տեղեկացրել է, որ այսօր այցելություն է կատարել Ստեփանավան։ Այս այցի ընթացքում նրան միացել են ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանն ու Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանը։ Նրանք միասին շրջել են քաղաքում, հանդիպելով և զրուցելով ստեփանավանցիների հետ։

Պարզվում է, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության (ՔՊ) վարչության անդամների ընտրություններն էլ մոտ են։ Կարկառուն ՔՊ-ականները մեծ ջանքեր են գործադրում՝ վարչությունում ընդգրկվելու համար։ Հնարավոր է, Պապիկյանի այս հանդիպումները նախապատրաստական քայլեր են այդ ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Պապիկյանը ծնվել է Լոռվա մարզում՝ ինչը նրա համար նաև ընտանեկան կապ է ստեղծում այս տարածքի հետ։