Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Նարեկ Կարապետյան. եթե դու չես ճնշվում, քեզ ոչ ոք չի կարող ճնշել

29 Օգոստոսի, 2025

default.jpg

Յուրաքանչյուր ընդդիմություն պետք է պատրաստ լինի որոշակի ճնշումների։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, նշեց շարժման համակարգող խորհրդի ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի հիմնադրած «Մեր ձևով» շարժման մեկնարկի միջոցառման ժամանակ։ Նա հանդիսանում է «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի փոխնախագահ։

«Ենթադրում եմ, որ մեր իշխանության մեջ քիչ մարդ է հավատում, որ ճնշումներով մեր հետ կարելի է խոսել, քանի որ մենք առաջնորդվում ենք գաղափարական հավատով։ Մենք այս ճանապարհը շարունակելու ենք անցնել, քանզի այլընտրանք որպես այդպիսին քաղաքական դաշտում չենք տեսնում։

Եթե փորձեն իրենց պատկերացրած ճնշումներն իրականացնել… Եթե դու ոչ մի ճնշման տակ չես կոտրվում, քեզ ոչ ոք չի կարող ճնշել», – ասել է նա։

Նարեկ Կարապետյանը ընդգծել է, որ Սամվել Կարապետյանը հանդիսանում է իրենց գաղափարական առաջնորդը։