Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Նարեկ Կարապետյան. 2026-ին հայ ժողովուրդը մերժելու է գործող փոքրիկ խմբակին․ «Մեր ձևով» նշանակում է հայավարի։

29 Օգոստոսի, 2025

default.jpg

«Մեր ձևով» արտահայտությունը, որը Սամվել Կարապետյանի հայտնի հարցազրույցից հետո լայն տարածում գտավ աշխարհի հայերի շրջանում, այսուհետ դարձել է ինքնության բառակապակցություն։ Այսօր՝ օգոստոսի 29-ին, Սամվել Կարապետյանի հիմնած «Մեր ձևով» շարժման մեկնարկի ժամանակ, դա ընդգծեց շարժման համակարգող խորհրդի գլխավոր պատասխանատու և «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի փոխնախագահ, Նարեկ Կարապետյանը։

«Մենք կարծում ենք, որ բոլորը պարզ գիտակցել են՝ «մեր ձևով» նշանակում է հայավարի, այսինքն՝ պատվով, աշխատասիրությամբ և խելքով։ Այն արտահայտում է այն արժեքները, որոնք կարևոր են մեր երեխաների իրական և բարեկեցիկ ապագայի համար, և ամեն ինչ անելու ենք այդ արժեքներով առաջնորդվելով։

Սիրելի հայրենակիցներ, վստահ ենք, որ առաջիկա քաղաքական և ընտրական գործընթացներում հայ ժողովուրդը պատրաստ է մերժել և իշխանությունից հեռացնել գործող փոքրիկ խմբակին։ Այս շարժման միջոցով մենք ձգտում ենք հավաքել ազգային ներուժը և ձևավորել այնպիսի Հայաստանի տեսլական, որը հնարավոր կլինի իրականացնել ընդամենը հինգ-վեց տարում։ Դա կլինի մեր երազած Հայաստանը՝ բարեկեցիկ, երջանիկ և պաշտպանված, և մենք դա անելու ենք մեր ձևով»,– նշեց Կարապետյանը։