Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Արարատ Միրզոյանը Նեպալի ԱԳ նախարարին մանրամասնել է Երեւանի եւ Բաքվի միջև ձեռք բերված համաձայնությունները

28 Օգոստոսի, 2025

default.jpg

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է անցկացրել Նեպալի արտաքին գործերի նախարար Արզու Ռանա Դեուբայի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից:

Հեռախոսազրույցի ընթացքում, նախարար Միրզոյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների մանրամասները:

Արզու Դեուբան շնորհավորել է Արարատ Միրզոյանին տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման կարևոր իրադարձության կապակցությամբ:

Նախարար Միրզոյանը հղում է կատարել Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ստորագրած Համատեղ հռչակագրին՝ շեշտելով «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի կարևորությունը տարածաշրջանային կապերի զարգացմամբ։

Երկուստեք քննարկվել են Հայաստանի և Նեպալի միջև համագործակցության խորացման հնարավորությունները, ընդգծելով քաղաքական մակարդակով փոխայցելությունների անհրաժեշտությունը:

Զրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում համագործակցության հարցերին։