Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Աշոտյան. Նիկոլն այսօր ազնիվ էր, «Կառավայությունը ես եմ» ձեւակերպումը երկրում բացահայտ ավտորիտարիզմի ախտորոշումն էր

28 Օգոստոսի, 2025

default.jpg

Այսօր Նիկոլը մասամբ ազնիվ էր, երբ ասաց՝ «Կառավարությունը ես եմ», ինչը բացահայտեց երկրում առկա ավտորիտարիզմի իրավիճակը։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում այս մասին գրեց:

«Նրա ստելու մոլուցքը վերափոխվում է։ Եթե նախկինում ստում էր անցյալի, ներկայի և ապագայի մասին, ապա այժմ, մի քանի շաբաթ շարունակ, նա բացում է անցյալի գրեթե բոլոր քարտերը (օգոստոսի 23-ի ուղերձը դրա վկան է)։

Նիկոլի անկեղծությունը ոչ լիարժեք է։ Ավելի ազնիվ կլիներ, եթե նա կրկնօրինակեր ոչ թե Լյուդովիկոս 14-րդի՝ «Պետությունը ես եմ», այլ 15-րդի՝ «Ինձանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ», որն արտահայտում է նրա մոտեցումը մեր ժողովրդին ու պետությանը։

Ֆրանսիական թագավորների կերպարը նրան համար համապարփակ չէ, որովեհետեւ եթե նրանք լուսավորյալ էին, ապա Նիկոլը գտնվում է խավարամիտ աբսոլյուտիզմի մեջ։

Նրա հայտարարությունը, թե «ժողովրդի ձեռամբ» Սերժ Սարգսյանի և Քոչարյանի «քաղաքական լեզուները կտրելու» մասին՝ ֆանտազիա է։ Սակայն ուրախալի է, որ այս անգամ նա փորձում է ապավինել հայ ժողովրդին:

Նիկոլ, կառավարությունը կարող է քոնն ըլլալ, բայց պետությունը մերն է, մերն է բոլոր հայերի», — գրել է Աշոտյանը: