Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ֆիրդուսի թաղամասում 19 անշարժ գույքի նկատմամբ հանրության գերակա շահը ճանաչվել է, իսկ 14 գործ գտնվում է դատարանում

28 Օգոստոսի, 2025

default.jpg

Այսօր, օգոստոսի 29-ին, ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի որոշ հատվածների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ, ինչպես նաև պետական և համայնքային սեփականություն կազմող հողամասերի ուղղակի վաճառքի ձևով օտարելու համաձայնություն տվեց ։

Հիմնավորման մեջ նշված է, որ Երևանի գլխավոր հատակագծի համաձայն նախատեսվում է Ֆիրդուսի թաղամասի վերակառուցման և կառուցապատման աշխատանքեր իրականացնել, որոնց նպատակով անհրաժեշտ է թաղամասին հարակից որոշ հատվածներում (ընդհանուր 18 գույք նախկին «Արդահան Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի հողատարածքում և 1 գույք՝ նախկին «Կարս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի հողատարածքում) ճանաչել հանրության գերակա շահը:

Ֆիրդուսի թաղամասում առկա է եղել մոտավորապես 373 գույք, որոնք պետք է օտարվեն: Նրանցից 202-ի համար նախկինում կնքվել էին պայմանագրեր «Սիթի Սենթր Դիվելոփմենթ» ՓԲԸ-ի և սեփականատերերի միջև:

Հայաստանի կառավարության 22.03.2018թ. թիվ 332-Ն որոշման համաձայն տարածքում դեռևս օտարվելու ենթակա էր 171 գույք, որոնցից այժմ մնացել է 39, չնայած 5 գույքի օտարումը անհրաժեշտ չի համարվել, 14-ի շուրջ դատական գործընթացներ են ընթանում, իսկ մնացյալ 20-ի համար անհրաժեշտ է նոր գերակա շահ որոշել:

«Արդահան Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի տարածքում գտնվող 18 գույքերի սեփականատերերին առաջարկվել են օտարման պայմանագրերի նախագծեր:

Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն Ֆիրդուսի թաղամասում իրականացվում է «Երևանի 33-րդ թաղամասի վերակառուցում» քաղաքաշինական ծրագիրը:

Այս ծրագիրը, որը նախատեսվել է դեռևս 1924 թվականին Ալ. Թամանյանի կողմից ստեղծված Երևանի առաջին գլխավոր հատակագծի մեջ և պահպանվել քաղաքի բոլոր հաստատված հատակագծերով, նախատեսում է բնակելի և հասարակական կառուցապատում: Դա արտահայտում էր նոր պետական քաղաքականությունը՝ ազատել քաղաքը արևելյան շուկայական տարածքներից և մշակված էր՝ եվրոպական քաղաքաշինական սկզբունքների և ազգային առանձնահատկությունների սինթեզով՝ ստեղծելով ժամանակակից քաղաք:

Կառուցապատման ծրագիրն ընդգրկում է բազմահարկ բնակելի գոտի՝ օղակաձև հրապարակով, որը կնպաստի մասնավոր ներդրումների հաշվին բարելավելու Երևանի կենտրոնը՝ փոխարինելով անորոշ և երկրի համար ոչ անվտանգ, ոչ սեյսմակայուն բնակելի ֆոնդը նորարարական կառույցներով: