Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Google-ը Սոթքի հանքի որոշ հատվածը «փոխանցել» է Ադրբեջանին. «Поствойна»

27 Օգոստոսի, 2025

default.jpg

Google-ը Սոթքի հանքի մի մասը փաստացիորեն «հանձնել» է Ադրբեջանին, ինչպես տեղեկացնում է «Поствойна» թելեգրամյան ալիքը։

«Նկատեցի, որ Google Maps/Earth-ում սահմանը, որը անցնում է հանքավայրի միջով, փոփոխվել է։

Այդ սահմանի երկայնքով Հայաստանին առանց դրա էլ փոքր հատված էր մնացել, իսկ հիմա դա էլ ավելի նվազել է։

Քարտեզի վրա նոր սահմանը նշված է դեղին գույնով, իսկ հինը՝ նարնջագույնով։ Կարծում եմ, որ այս փոփոխությունը տեղի է ունեցել 2023 թվականից հետո»:

«2023 թվականին հրապարակեցի տեսանյութ քարհանքից։ Այն ժամանակ սահմանը միանգամայն այլ էր նշված»:

Ալիքը հավելում է, որ ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզները հանդիսացել են սահմանազատման գործընթացի հիմք (ներկայում գործը կանգ է առել), բայց 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի զինված ուժերը հենվել են Google-ի քարտեզների վրա՝ դիրքեր զբաղեցնելու համար։

Այնուամենայնիվ, Google-ի սահմանազատումը չի համապատասխանում գլխավոր շտաբի քարտեզներին։ Ընդհակառակը, նախորդ քարտեզը ավելի մոտ էր իրականությանը»,- ընդգծում է ալիքը։