Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Երևանի մի քանի վարչական շրջաններում և Լոռու մարզում կփորձարկվեն էլեկտրաշչակներ

27 Օգոստոսի, 2025

default.jpg

Օգոստոսի 28-ին, ժամը 10:00-ից մինչև 15:00-ն, էլեկտրական շչակները փորձարկվելու են Երևանի մի շարք վարչական շրջաններում։ Աջափնյակի Մարգարյան, Շենգավիթի Շիրակի, Նորք-Մարաշի Արփենիկ Նալբանդյան, Մալաթիա-Սեբաստիայի Ծերենցի և Սեբաստիայի փողոցներում, ինչպես նաև Իսակովի պողոտայում, Քանաքեռ-Զեյթունի Թբիլիսյան խճուղում, Ավանի Բաբաջանյան փողոցում և Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանում կկատարվեն այդ փորձարկումները։

Նույն օրը, ժամը 10:00-ից մինչև 17:00-ն, Լոռու մարզի Ալավերդի համայնքի մի քանի բնակավայրերում ևս, ներառյալ Օձուն, Հագվի, Մղարթ, Ծաթեր, Կարմիր Աղեկ, Այգեհատ, Արդվի և Արևածագ, կկատարվեն էլեկտրական շչակների փորձարկումներ։

ՆԳՆ Փրկարար ծառայությունը քաղաքացիներին խնդրում է չանհանգստանալ, այս աշխատանքները իրենց բնույթով կանոնավոր և պլանավորված են։