Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Սեպտեմբերի 2-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի կունենա «Արցախի կանչը» հուշահամալիրի բացումը

27 Օգոստոսի, 2025

default.jpg

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում կանցկացվի «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտարարություն է տարածել «Արարիչ» Հասարակական Կազմակերպությունը:

«Հարգելի հայրենակիցներ,

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10:00-ին, հրավիրում ենք բոլորին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ մասնակցելու «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողությանը:

Հուշակոթողը նվիրված է Արցախյան պատերազմներում զոհված հերոսներին, Արցախում հանգչող մեր հայրենակիցներին, ինչպես նաև սեպտեմբերի 25-ին Պաշտպանության բանակի վառելիքի պահեստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի զոհերի անմիջական հիշատակին:

Արարողության ընթացքում կկատարվի խաչքարերի օրհնության կարգ, իսկ հուշակոթողի պատվանդանին կդրվեն ծաղիկներ»,- նշված է հայտարարության մեջ: