Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

2046 շահառու, 2025-ին երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրով, ստացել է ավելի քան 1,5 մլրդ դրամ

26 Օգոստոսի, 2025

default.jpg

2025 թվականին Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը օգնություն է տրամադրել 2046 շահառուի, որի արժեքը կազմել է մոտ 1 մլրդ 650 մլն դրամ: Այս մասին տեղեկացնում է ԱՍՀ նախարարությունը:

Ծրագրի անցած ժամանակահատվածում աջակցություն է ստացել ընդհանուր 14167 ընտանիք, որի համար վճարվել է մոտ 10 մլրդ 264 մլն դրամ:

Նշենք, որ այս ծրագրի շրջանակում պետությունը միանվագ դրամական աջակցություն է առաջարկում մարզերում բնակարան գնելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով, ինչպես նաև հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքներում երեխա ծնվելու դեպքում: