Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Իրաքյան շուկան կարող է հետաքրքրվել հայկական մրգերով, բանջարեղենով, մսամթերքով և կաթնամթերքով

26 Օգոստոսի, 2025

default.jpg

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Աբբաս Ջաբր Ալ-Մալիքիի գլխավորած պատվիրակության հետ, որը ժամանել էր Հայաստանի և Իրաքի միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար։

Հանդիպման մեկնարկին նախագահը ողջունել է հյուրերին՝ ընդգծելով, որ Իրաքը Հայաստանում կարևոր գործընկեր է, որի հետ հարաբերությունները աճում են առևտրատնտեսական, կրթամշակութային, հումանիտար և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

Իր հերթին, նախարար Մալիքին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել է Երևանում իրականացված Հայաստան-Իրաք գործարար համաժողովը: Նա նշել է, որ այն նպաստում է գործարարների միջև կապերի ամրապնդմանը և գործնական պայմանավորվածությունների հաստատման համար հարթակ է հանդիսանում։ Մալիքին առաջարկել է այս հարթակը պարբերական դարձնել՝ համագործակցության ոլորտները հետագայում ընդլայնելու նպատակով։

Կողմերը առանձնացրել են գործարար շրջանակների միջև կապերի և արդյունավետ համագործակցության կարևորությունը՝ նպաստելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործարար կապերի զարգացմանը։

Հանդիպմանը հատկապես կարևորվել է գյուղատնտեսության ոլորտը՝ ընդգծելով, որ հայկական մրգերն ու բանջարեղենը, կենդանի անասունները և կաթնամթերքը կարող են հետաքրքրել իրաքյան շուկան։ Տարածաշրջանային առևտրատնտեսական կապերի սերտացման նպատակով կարևորվել է ուղիղ թռիչքների վերականգնումը և բեռնափոխադրումների հեշտացումը։

Կողմերը նաև շեշտել են ներդրումային հնարավորությունների խթանման և էներգետիկայի, ակադեմիական, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության ներուժի իրացման անհրաժեշտությունը՝ համատեղ ծրագրերի իրականացման և հարաբերությունների խորացման նպատակով։