Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Վաշինգտոնում ՀՀ–Ադրբեջան պայմանավորվածությունները ՄԹ պետնախարարին ներկայացրեց Արմեն Գրիգորյանը

26 Օգոստոսի, 2025

default.jpg

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Դիլիջան քաղաքում հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների պետնախարար Սթիվեն Դաութիի հետ աշխատանքային նախաճաշի ընթացքում։ Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից։

Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նա նաև նշել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի տնտեսական հնարավորությունների մասին։ Սթիվեն Դաութին իր հերթին աջակցություն է հայտնել Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին և ընդգծել Հարավային Կովկասում հաստատուն խաղաղության կարևորությունը։

Կողմերը քննարկել են նաև ՀՀ-ՄԹ երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ նշելով հետագա համագործակցության ուղիները։ Զրուցակիցները գոհունակությամբ նշել են հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան՝ ուղղված ռազմավարական գործընկերությանը։