Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Զելենսկի․ Ուկրաինան սպասում է կանադական ուժերի ներկայությանը երկրում

24 Օգոստոսի, 2025

default.jpg

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ընթացքում նշել է, որ Կանադան հանդիսանում է «համարձակների կոալիցիայի» ակտիվ անդամ, և ակնկալում է Կանադայի ակտիվ մասնակցությունը անվտանգության երաշխիքների ապահովման գործում։ Զելենսկու խոսքով, կանադական ուժերի ներկայությունը Ուկրաինայում զգալի կարևորություն ունի երկրի կայունության և անվտանգության հաստատման համար։

«Մենք ակնկալում ենք կանադական ուժերի ներկայությունը Ուկրաինայում, ինչը մեզ համար անչափ կարևոր է», — ասել է Զելենսկին։ Նա ընդգծել է, որ դաշնակիցների աջակցությունը անհրաժեշտ է պետության պաշտպանունակությունն ամրապնդելու համար։

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին նշել է, որ Կանադան շարունակում է աշխատել դաշնակիցների, համարձակների կոալիցիայի և Ուկրաինայի հետ՝ անվտանգության երաշխիքների պայմանները քննարկելու համար՝ ցամաքում, երկնքում և ծովում։ «Չի բացառվում զորքերի ներկայությունը», — ավելացրել է Քարնին։

Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 24-ին, Մարկ Քարնին կատարեց իր առաջին այցը Կիև։