Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

26-ամյա երիտասարդը Շենգավիթում տանիք է բարձրացել՝ սպառնալով ցած նետվել

20 Հունիսի, 2025

default.jpg

Հունիսի 20-ին ժամը 19:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշատի խճուղու չշահագործվող շինություններից մեկի տանիքից մի քաղաքացի սպառնում է նետվել՝ ինքնասպանություն գործելու նպատակով։

Դեպքի վայր ժամանած ՆԳՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական վարչության մարտական հաշվարկը, մեկ ավտոսանդուղք, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը հաջողությամբ կանխեցին անհավասարակշիռ վարք դրսևորող քաղաքացու ինքնասպանության փորձը։

Ըստ տեղեկությունների, տվյալ անձը 26-ամյա Քրիստ Մ.-ն է, ըստ հաշվառման՝ Երևանի բնակիչ։