Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հակոբ Արշակյանը քննարկեց Բաքվում գտնվող հայերի խնդիրը Չեխիայի փոխվարչապետի հետ

20 Հունիսի, 2025

default.jpg

Հայաստանի ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հունիսի 20-ին հանդիպեց Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ Մարիան Յուրեչկայի գլխավորած պատվիրակությանը: Ներկա էր նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը:

Հակոբ Արշակյանը նշեց, որ Չեխիայի Հանրապետությունը Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է Եվրոպայում և ողջունեց երկխորհրդարանական ակտիվ երկխոսության զարգացումը։ Նա մեծապես կարևորեց չեխական կողմի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական փոփոխությունների գործընթացին:

Չեխիայի փոխվարչապետը նշեց, որ սա իր առաջին այցն է Հայաստան և շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Նա ընդգծեց Հայաստանի կարևոր դերը որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիր, և հայտնեց, որ համագործակցության զարգացման մեծ ներուժ կա տնտեսության և այլ ոլորտներում: Նա պատրաստակամություն հայտնեց աջակցել նաև վիզաների ազատականացման գործընթացին:

Հակոբ Արշակյանը երախտագիտություն հայտնեց աջակցության պատրաստակամության համար և ներկայացրեց Հայաստանի ձեռքբերումները բարձր տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտներում:

ԱԺ փոխնախագահը անդրադարձավ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը՝ տեղեկացնելով, որ Ազգային ժողովն ընդունել է «ՀՀ Եվրոպական միությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, որ ներկայացվել էր որպես քաղաքացիական նախաձեռնություն: Նա գնահատեց ԵՄ-ի երկու կարեւորագույն որոշումները՝ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը և Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակում Հայաստանին աջակցությունը:

Հակոբ Արշակյանը շնորհակալություն հայտնեց Չեխիայի Հանրապետության՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությանը մասնակցելու համար:

«Հայաստանը նպատակաուղղված է տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանը: «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մեր ուղեցույցն է կայուն խաղաղության հաստատման համար՝ հիմնված երկրների իրավասության, ինքնիշխանության, փոխադարձության և հավասարության սկզբունքների վրա»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը՝ անվտանգության խնդիրներին անդրադառնալիս:

Նա ներկայացրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքը և նշեց հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ՀՀ տեսլականը:

Չեխիայի փոխվարչապետը աջակցություն հայտնեց «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացմանը՝ շեշտելով, որ խաղաղությանն ուղղված քայլերը ուժի արտահայտություն են:

Քննարկվեցին Ադրբեջանում անօրինական կերպով կալանավորված հայ գերիների, ինչպես նաև ռազմաքաղաքական գործիչների հանդեպ իրականացվող դատավարության հարցերը:

Կողմերը մտքեր փոխանակեցին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: