Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Վարդան Ղուկասյանի խոստովանությունը. «Քահանայի մորուքը թրաշելուց 25 օր անց պատժվեցի Աստծուց»

20 Հունիսի, 2025

Երբ մեկնումեկը սխալ է գործում, և դու բարձրացնում ես այդ հարցը, հարց կա՝ ուզում ես ուղղե՞լ նրանց, թե՞ մեղադրել։ Իշխանությունները կարծես ցանկություն ունեն մեղադրել եկեղեցուն։ Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, ասաց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ խոսելով իշխանությունների կողմից Վեհափառին և որոշ հոգևորականներին թիրախավորելու մասին։

«Այդ բարոյական իրավունքը նրանց չի պատկանում։ Նրանցից ոչ մեկը Գրիգոր Լուսավորիչը չէ, Սահակ Պարթևը չէ, Մեսրոպ Մաշտոցը չէ, Ներսես Մեծը չէ, որպեսզի եկեղեցին ուղղելու իրավունք ունենան։ Աշխարհի ո՞ր եկեղեցի չունի նմանատիպ խնդիրներ։ Ո՞վ է տեսել երկրի առաջին դեմքից Հայոց կաթողիկոսին նկատողություն։ Ինչպե՞ս կարող էլ իմանալ, որ նախկինում հայոց կաթողիկոսները ամուսնանում էին ժառանգ ունենալու նպատակով, հետո ամուսնալուծվում։ Դա եկեղեցու ներքին գործ է։ Եթե դուք տրանսգենդերությունը Հայաստանում թույլ եք տվել, ինչպե՞ս կարող եք սրբության վերաբերյալ խոսել։ Իրավունք չունեք՝ միակ փրկության ճանապարհը աղոթքն ու բարեպաշտ կյանքն է։

Լենինականի ժամանակ քահանային տանում էինք մորուսը թրաշելու, և 25 օր հետո ինձ պատժվա։ Մորուքը օծված էր, ես առանց իրավունքի կործանեցի այն, քանի որ Գրիգոր Նարեկացին չէի։

Հիմա մեղքը իրենցն է, պատիժները իրենց վրա կգա։ Արդյոք գիտե՞ն, որ կաթողիկոսին ընդդիմանալը հեշտ չէ, քանի որ նրա վրա երեք օծություն կա։ Նրանք ցանկանում են ոչ թե եկեղեցին մաքրել, այլ քանդել։ Ես կողմ եմ, որ հայոց հայրենիքում լինեն սուրբ հոգևորականներ, ովքեր չեն ամուսնանա և միայն Աստծուն կծառայեն։ Ցավալի է, որ եկեղեցին այդ հարցում զիջում է։

Բոլորիս համար ակնհայտ է արտաքին ուժերի թելադրանքը։ Ամոթ է, հեռացեք, Աստծո պատիժը կգա ձեր վրա»։