Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Սուրեն Գրիգորյանը հայտնել է ավտոբուսներում ստուգումների և մեկ անձի տուգանման մասին.

18 Օգոստոսի, 2025

default.jpg

Երևանի հասարակական տրանսպորտի ավտոբուսների ներքին կարգով ստուգումներ են իրականացվել վերջին երկու շաբաթվա ընթացքում: Այս մասին տեղեկացրեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ելույթ ունենալով քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ՝ այսօր, օգոստոսի 18-ին:

«Սկզբնական շրջանում որոշ ծրագրային խնդիրներ էին ի հայտ եկել, որոնց պատճառով տուգանքներ չեն գրվել: Սակայն ինձ զեկուցվել է, որ առնվազն մեկ տուգանք արդեն գրվել է, և այժմ բոլոր խնդիրները լուծված են, խոչընդոտներ այլևս չկան», — ասաց Գրիգորյանը:

Տիգրան Ավինյանը հավելեց, որ տեխնիկական խնդիրների չլինելուն զուգահեռ, ժամանակն է սկսել համապատասխան վարչարարության միջոցառումների կիրառումը: