Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Վաշինգտոնում մեկ գիշերվա ընթացքում ձերբակալվել է ավելի քան 60 մարդ

18 Օգոստոսի, 2025

default.jpg

Վաշինգտոնում իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են 68 մարդու՝ հանցավորության դեմ պայքարի շրջանակներում։ Այս մասին հաղորդել է ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին։

«Վաշինգտոնում ավելի քան 300 ձերբակալություն է իրականացվել և այդ թիվն աճում է։ Անցած գիշեր միայն մեր դաշնային գործընկերները և Կոլումբիայի շրջանի իրավապահ մարմիններն իրականացրել են 68 ձերբակալություն և առգրավել 15 անօրինական հրազեն»,- նշել է գլխավոր դատախազը։

Օգոստոսի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է «ազատագրման օր» Վաշինգտոնում։ Նա խոստացել է մայրաքաղաքը կրկին հզոր դարձնել՝ ընդգծելով, որ «անմեղ մարդկանց վնաս պատճառելու օրերն ավարտվել են»։

Անմիջապես այդ օրը նախագահը հայտարարել է Ազգային գվարդիայի ուղարկման մասին Վաշինգտոն՝ «օրենքի ու կարգի վերականգնումը» ապահովելու համար։ Նա նշել է, որ մայրաքաղաքի ոստիկանությունը անցել է դաշնային կառավարության անմիջական վերահսկողության տակ՝ այս հարցում աջակցելու նպատակով։