Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ավտովթար Արմավիրի մարզում․ Ford Transit և Mercedes Sprinter միկրոավտոբուսների բախման հետևանքով կան վիրավորներ

17 Օգոստոսի, 2025

default.jpg

Երեկ, օգոստոսի 16-ին, Արմավիրի մարզում տեղի է ունեցել ավտովթար։ Ժամը 18:00-ի սահմաններում, Արևիկ գյուղից դեպի Եղեգնուտ գյուղ տանող ճանապարհի 4-րդ կիլոմետր հատվածում, բախվել են երկու ավտոմեքենա։ Մասնավորապես, «Ford Transit»-ը, որը վարում էր Արմավիրի մարզի բնակիչ 44-ամյա Վարդան Պ․-ն, բախվել է 29-ամյա Արմեն Մ․-ի վարած «Mercedes Sprinter»-ին։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, վթարի հետևանքով երկու անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Վթարի առնչությամբ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Ներկայումս պարզվում են ուղևորների անձնական տվյալները։