Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ամառային ավարտին հակառակ՝ ամառային հրդեհների վտանգը չի թուլանում. էկոպարեկային ծառայությունը զգուշացնում է

17 Օգոստոսի, 2025

default.jpg

ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից հայտնում են․

«Ինչպե՞ս եք տեղյակ, որ անտառային հրդեհը կարող է լեռնային տարածքներում տարածվել թիռիչային արագությամբ՝ մինչև 22 կմ/ժամ։

2018 թվականին Կալիֆորնիայի «Camp Fire» հրդեհը մեկ օրում անցավ ավելի քան 30 կմ՝ ոչնչացնելով հսկայական տարածքները։

Որոշ սոճիների կոներն ու սերմերը բացվում են միայն կրակի ծայրահեղ ջերմության տակ։

Հյուսիսային Ամերիկայի սոճիների որոշ սորտեր առանց հրդեհի չեն կարող նոր սերունդ տալ։

Ամենաուժեղ հրդեհները երբեմն ստեղծում են իրենց սեփական ամպերը, որոնք կայծակ իջեցնելով վառում են նոր տարածքներ։

2021-ին Կանադայի խոշոր հրդեհն առաջացրեց փոթորկային ամպ՝ պիրոկումուլոնիմբուս, որի կայծակների ազդեցությամբ առաջացան նոր հրդեհներ հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա։

Կան հրդեհներ, որոնք երբեք չեն մարում․ Ալյասկայում հայտնի «զոմբի հրդեհները» ձմռանը թաքնվում են հողի տակ և գարնանը նորից բռնկվում։

2020 թվականին գիտնականները հայտնաբերեցին կրակներ, որոնք ողջ ձմեռ մնացել էին հողի տակ և գարնանը նորից բոցավառվեցին։

Ավստրալիայում, որոշ գիշատիչ թռչունների դիտարկման արդյունքում պարզվեց, որ նրանք կրակի հանգեցրած ճյուղերը տանում են չայրված տարածքներ։

Տեղաբնակները նրանց կոչում են «կրակակիր թռչուններ», երբ նրանք օգնում են կրակին տարածվել՝ որսի խնդիրները լուծելու համար։

Հայաստանում ևս հրդեհները վտանգ ունեն․ օրինակ՝ 2017-ին Խոսրովի անտառում հրդեհը ոչնչացրեց շուրջ 1600 հա անտառ, իսկ վերականգնման գործընթացը տևելու է տասնամյակներ։

Ամառը մոտենում է իր ավարտին, բայց հրդեհների վտանգը չի նվազում։

Էկոպարեկային ծառայությունը հիշեցնում է․

Արձագանքի´ր ցանկացած հրդեհի նշան և անմիջապես ահազանգի´ր 1-07։

Պահպանի´ր բնական միջավայրը՝ չթողնելով վտանգավոր նյութեր կամ բուխի կրակ անտառներում։

Մեր անտառները, բուսական և կենդանական աշխարհը մեր պաշտպանության կարիք ունեն։

Կրակը չի սպասում․ զգոն եղի´ր այսօր՝ փրկի´ր անտառը վաղը»։