Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Իրանի իշխանությունները մշակել են զինված ուժերի պաշտպանունակության ամրապնդման ծրագիր

17 Օգոստոսի, 2025

default.jpg

Իրանի խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ երկրի օրենսդիրներն ու կառավարությունը ակտիվ քայլեր են իրականացնում զինված ուժերի հզորացման ուղղությամբ։ Նա նշել է, որ շուտով խորհրդարանին կներկայացվի համապատասխան նոր օրինագիծ:

Խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին անդրադարձել է զինված ուժերի պաշտպանունակության բարձրացման կարևորությանը՝ ընդգծելով, որ ներկայիս պայմաններում դա ռազմավարական խնդիր է, որը պահանջում է կառավարության և խորհրդարանի միասնական քայլեր:

Ազիզին ավելացրել է, որ կառավարությունը մի շարք նոր նախաձեռնություններ է ի րականացնում՝ ուղղված երկրի պաշտպանունակության բարձրացմանը։ Նա ընդգծել է, որ խորհրդարանում արդեն իսկ քննարկվել է «Զինված ուժերի հզորության ամրապնդում» վերնագիրով առաջարկը:

Ըստ նրա, այս ծրագիրը վերջերս քննարկվել և ընդունվել է Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովում՝ զինված ուժերի գլխավոր շտաբի և պատկան նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ծրագիրը շուտով կներկայացվի խորհրդարանի նախագահությանը՝ ընդհանուր քննարկման և հաստատման համար։