Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ռուսաստանը Իրանին է հանձնել 36 հազար դոլար յուրացնելու համար հետախուզվողին

17 Օգոստոսի, 2025

default.jpg

36 հազար դոլար յուրացնելու համար Ինտերպոլի կողմից միջազգային հետախուզման մեջ հայտնված Իրանի քաղաքացուն Ռուսաստանից արտահանձնեցին։ Այս մասին տեղեկացրեց ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչ Իրինա Վոլկը։

Վերջինս նշեց, որ 2020 թվականին իրանցի քաղաքացին խորհրդատվություն էր տրամադրում կրիպտոարժույթի վերաբերյալ։

«Газета.ру»-ն փոխանցում է, որ մի կին, ցանկանալով իր միջոցները ապահով ներդնել կրիպտոբորսայի միջոցով, այդ քաղաքացուն փոխանցում է 36 հազար դոլար։ Սակայն վերջինս յուրացնում է այդ գումարը և հրաժարվում վերադարձնել այն։

Այս դեպքի առնչությամբ Իրանի իրավապահները քրեական գործ են հարուցել, և անձն անցավ միջազգային հետախուզման տակ։

Ռուսաստանյան ոստիկանները բացահայտում են նրա գտնվելու վայրը Մոսկվայում և ձերբակալում են նրան։ Հետո, ՌԴ Գլխավոր դատախազության կողմից արտահանձնման հարցումը բավարարելուց հետո, քաղաքացուն հանձնում են Իրանի իրավապահ մարմիններին՝ քրեական պատասխանատվություն կրելու նպատակով։