Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Օդի ջերմաստիճանը 7-ից 10 աստիճանով կբարձրանա

16 Օգոստոսի, 2025

default.jpg

Օգոստոսի 17-21-ն ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում կանխատեսվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

Երևանում օգոստոսի 16-ին երեկոյան ժամերին քաղաքի որոշ հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպներ: Օգոստոսի 17-21-ն ընկած ժամանակահատվածում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 16-ին, ինչպես նաև 19-21-ն ընկած ժամանակահատվածում երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ:

Մարզերում օգոստոսի 16-ին կեսօրից հետո որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, նաև հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 17-21-ն ընկած ժամանակահատվածում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ: Քամու ուղղությունը կլինի հյուսիսարևմտյան և կունենա 2-5 մ/վ արագություն, բայց ամպրոպի ժամանակ այն կարող է ուժգնանալ մինչև 17-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 16-ին, ինչպես նաև 19-21-ն ընկած ժամանակահատվածում երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում կդիտվի քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 16-ի ցերեկային ժամերին կնվազի 3-6 աստիճանով, մինչդեռ 17-19-ն ընթացքում աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով: