Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ալի Լարիջանի. Իրանի համար Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակության են

16 Օգոստոսի, 2025

default.jpg

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի նորանշանակ քարտուղար Ալի Լարիջանիի հետ։

Անվտանգության խորհրդի գրասենյակից տեղեկացնում են, որ Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Ալի Լարիջանիին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ այս պատասխանատու պաշտոնում:

Գրիգորյանը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև հաստատված են ինստիտուցիոնալ կապեր՝ վստահություն հայտնելով, որ գոյություն ունեցող համաձայնագրերը կշարունակեն գործարկվել, իսկ համագործակցության նոր ոլորտներ կբացվեն մոտ ապագայում:

Ալի Լարիջանին շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար՝ ընդգծելով, որ Իրանի համար Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն: Նա նշել է, որ հայ-իրանական համագործակցությունն միշտ դրական արդյունքներ է տվել և իր պատրաստակամությունն է հայտնել նպաստելու բազմաոլորտ համագործակցությանը:

Զրույցի ավարտին, Ալի Լարիջանին Արմեն Գրիգորյանին հրավիրել է այցելել Իրան։