Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Տավուշի մարզի Ոսկեվան, Արծվաբերդ, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեձոր և Չինարի գյուղերում զգացվել է երկրաշարժ

16 Օգոստոսի, 2025

default.jpg

Օգոստոսի 16-ին, տեղական ժամանակով ժամը 08:31-ին (Գրինվիչի ժամանակ` 04:31-ին), Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցեց երկրաշարժ: Դրա էպիկենտրոնը գտնվում էր հյուսիսային լայնության 41.01⁰ և արևելյան երկայնության 46.06⁰ կոորդինատներով՝ Ադրբեջանում, Թովուզ քաղաքից 38 կմ արևելք, օջախի խորությունը՝ 10 կմ, իսկ ուժգնությունը՝ 3․5 մագնիտուդ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմում էր 4-5 բալ:

Տավուշի մարզի Ոսկեվան, Արծվաբերդ, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեձոր և Չինարի գյուղերում երկրաշարժի ցնցումները զգացվեցին 2-3 բալ ուժգնությամբ: