Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Աղմկահարույց միջադեպից հետո ԱՄՆ նահանգապետի թեկնածուին առաջարկվել է դադարեցնել ընտրապայքարը

15 Օգոստոսի, 2025

default.jpg

Հարավային Կարոլինա նահանգի նահանգապետի դեմոկրատ թեկնածու Ուիլյամ ՄըքԼեոդի ձերբակալության կադրերը վերջին օրերին մեծ արձագանք են գտել սոցիալական ցանցերում: Տեսանյութում ՄըքԼեոդը ներկայացվել է ներքնազգեստով, հայհոյելու և իրեն որպես Աստված ու Սուպերմեն հայտարարելու պահին:

Ոստիկանության հայտարարությունում նշվում է, որ ՄըքԼեոդը ունեցել է վարքագիծ, որը համարժեք է “թմրանյութերի ազդեցության տակ գտնվող մարդու” վիճակին:

Թեկնածուն խոսել է իր ընտրարշավի մասին՝ սպառնալով «ատամները կոտրել» մրցակիցներին և հրաժարվել է ոստիկաններին հայտնել իր իսկական անունը: ՄըքԼեոդը նաև սպառնալիքներ է տարբեր ներկա և նախկին քաղաքական գործիչներին:

Դեռևս չի հստակեցվել, արդյոք նա թմրանյութերի թեստ է անցել, սակայն նրան մեղադրանք է առաջադրվել հասարակական կարգի խախտման համար:

Դեմոկրատական կուսակցության ղեկավարությունը դիմել է ՄըքԼեոդին՝ կոչ անելով դուրս գալ նահանգապետի ընտրապայքարից, որտեղ նա ներկայումս միակ թեկնածուն է: