Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Վերին Պտղնի-Մասիս ճանապարհի մի հատվածում քանդվել են կողային արգելափակոցները․ նախաձեռնել են վերանորոգման աշխատանքներ

20 Հունիսի, 2025

default.jpg

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտնաբերել է, որ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների պահպանման հսկողության ընթացքում Հ-61, /Մ-4/ (Վերին Պտղնի)-Մասիսի տրանսպորտային հանգույց (Երևանի շրջանց) հանրապետական ճանապարհի կմ19+900-կմ29+400 հատվածում, առանց լիազոր մարմնի համաձայնության, ամբողջությամբ հեռացվել են ճանապարհային կողային արգելապատնեշները, ինչը պատճառել է պետության գույքային վնաս։

Դեպքի առթիվ քրեական վարույթ է սկսվել։

«Հարգելի քաղաքացիներ, խնդրում ենք հոգատարություն ցուցաբերել երթևեկության անվտանգության տարրերի նկատմամբ։ Դրանց բացակայությունը կարող է վթարավտանգ իրավիճակներ առաջացնել՝ հանգեցնելով անդառնալի հետևանքների։

Հիշեցնենք, որ հանրայն օգտագործման ճանապարհների պաշտպանիչ գոտիներում և զոնաներում, առանց համապատասխան մարմինների համաձայնության, արգելվում է՝

ա) իրականացնել շենքերի և շինությունների կառուցում կամ վերակառուցում, ներառյալ ինժեներական ենթակառուցվածքների ցանցերի աշխատանքները, կատարել երկրաբանական և երկրաչափական հետազննություններ, արդյունահանում.

բ) իրականացնել անտառահատումներ կամ հողածածկույթի վնասում.

գ) իրականացնել քայլեր, որոնք կարող են առաջացնել անբարենպաստ փոփոխություններ հիդրոլոգիական ռեժիմում կամ խախտել ռելիեֆի տարրերի կայունությունը (սողանքներ, լանջերի փլվածքներ, ջրագծեր, ճահիճներ):

դ) տեղադրել չվերաբերող ճանապարհային երթևեկությանը նշաններ կամ ցուցանակներ, կատարել տեսանելիությունը խանգարող տնկումներ կամ լուսավորության տեղադրումներ.

ե) իրականացնել անօրինական մուտքեր և ելքեր:

Նշվում է, որ ցանկացած ապօրինի գործողություն կարող է հանգեցնել վարչական կամ քրեական պատասխանատվության ՀՀ օրենսդրության շրջանակներում»,- նշված է հաղորդագրության մեջ: