Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Նիկոլ Փաշինյանը ԿԿՀ-ի եզրակացմամբ խախտել է վարքագծի կանոնները. «Հետք»

15 Օգոստոսի, 2025

default.jpg

Օգոստոսի 14-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) անցկացրել է նիստ, որտեղ քննարկման է դրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների խախտման հնարավորությունը։

Փաշինյանի նկատմամբ վարույթ էր հարուցվել հունիսի 2-ին՝ երեք օր անց այն բանից, երբ նա Ֆեյսբուքում կատարեց աղմկահարույց գրառում։

Հիշեցնենք, որ մայիսի 30-ին Նիկոլ Փաշինյանը գրել էր․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։

Հանձնաժողովը հունիսի 5-ին հայտնել է վարույթի մասին որոշումը և պահանջել Փաշինյանի պարզաբանումները։

Որոշվել է նաև անցկացնել լեզվաբանական փորձաքննություն, որն իրականացրել է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Հունիսի 16-ին Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է իր դիրքորոշումը ԿԿՀ-ին, նշելով, որ «դոմփել» բառը խոսակցական է, սակայն ոչ անպարկեշտ, և այն ուղղված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու արժեքների պաշտպանությանը։

Փորձագիտական եզրակացությամբ՝ հայերենում «դոմփել» բառը ունի երկու իմաստ՝ խփել և սեռական հարաբերություն ունենալ։ Հանձնաժողովը եզրահանգել է, որ գրառման համատեքստում այն օգտագործվել է երկրորդ՝ սեռական հարաբերություն ունենալու իմաստով։

ԿԿՀ-ն եզրակացրել է, որ վարչապետի գրառումը կարող է խախտել վարքագծի կանոնագիրը՝ 48-րդ հոդվածի համաձայն, որը պահանջում է հանրային ծառայողներից զերծ մնալ սոցիալական ցանցերում այնպիսի գրառումներ կատարելուց, որոնք կարող են վնասել հանրային ծառայության հեղինակությունը։

«Հաշվի առնելով առկա փաստերը և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի դրույթները՝ ԿԿՀ-ն եզրակացնում է, որ առկա է Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնի խախտում»,- նշված է ԿԿՀ-ի եզրակացությունում։