Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ֆիդանը՝ Թուրքիայի ղեկավար դառնալու դեպքում, կլինի թյուրքալեզու պետության երկրորդ քուրդ ղեկավարը Ալիևից հետո. Կիվիրյան

15 Օգոստոսի, 2025

default.jpg

Թուրքիայի քաղաքական ապագան քննարկումների կենտրոնում է հայտնվել, մասնավորապես Էրդողանի հնարավոր իրավահաջորդների շրջանում նշվում է ներկա արտգործնախարար Հաքան Ֆիդանի անունը։ Նա երկար ժամանակ ղեկավարել է Թուրքիայի հատուկ ծառայությունները՝ Milli İstihbarat Teşkilatı։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

«Ֆիդանը հետաքրքիր անձ է։ Չնայած իր էթնիկ քուրդ լինելուն, նա համարվում է Թուրքիայի խորքային պետության և թուրքական ազգայնականության հիմնական հենասյուներից մեկը։ Նրա նախնիները Հայաստանից՝ Երեւանի մարզից, հեռացել են 1921 թվականին, իսկ նրա հոր երկրորդ կինն ազգությամբ հայ է։

Եթե Հաքան Ֆիդանին հաջողվի դառնալ Թուրքիայի ղեկավար, ապա կստեղծվի զվարճալի իրավիճակ, երբ թյուրքալեզու երկու երկրների՝ Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները կլինեն էթնիկ քրդեր…»,- գրում է Կիվիրյանը։