Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Politico․ Թրամփը համաձայնագրերով խաղաղություն ապահովելով փորձում է առևտրային շահեր ապահովել ԱՄՆ-ի համար

15 Օգոստոսի, 2025

default.jpg

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նպատակ ունի տանել տնտեսական օգուտներ տրամադրելու միջոցով խաղաղության համաձայնագրերի կնքման գործընթացը երրորդ երկրների միջև։ Այս մասին հայտնել է Politico պարբերականը։

«Յուրաքանչյուր խաղաղության համաձայնագիր որոշակի տնտեսական օգուտ է հասցրել Ամերիկային»,- նշել է ներքին աղբյուրը Սպիտակ տնից։ Թրամփի մերձավորների կարծիքով՝ հակամարտող պետությունների միջև համաձայնագրերի կնքմանը աջակցելը համահունչ է հանրապետական «Ամերիկան առաջինն է» քաղաքականությանը, որով նա ձգտում է խաղաղությունը կապել առևտրային շահերի հետ, ինչպես դա նկատվում է Հայաստանի և Ադրբեջանի դեպքում։

Վաշինգտոնի վարչակազմի անդամի կարծիքով՝ Թրամփին հաճելի է զբաղվել խաղաղարարական գործունեությամբ։ Նրա վստահությամբ՝ նա կարող է կնքել այնպիսի համաձայնագրեր, որոնք մյուս ղեկավարներին չեն հաջողվել, հանդես գալով որպես «ուժի և խորաթափանցության» օրինակ, նաև չի հաշվում այդ համաձայնագրերի իրական արդյունքները։ «Նրան հպարտացնում է հանդես գալ որպես ճակատագիր որոշող՝ աշխարհի ավելի փոքր և թույլ երկրների համար»,- ասել է թերթի մամուլի ներկայացուցիչը։