Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հնդկաստանում հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 37 մարդ զոհվել է, իսկ վիրավորների թիվը գերազանցում է 100-ը։

14 Օգոստոսի, 2025

default.jpg

Հորդառատ անձրևների հետևանքով Ջամմու և Քաշմիր նահանգի Կիշթվար շրջանի Չոսիտի գյուղում հինգշաբթի կեսօրին տեղի ունեցած աղետը խլել է առնվազն 37 մարդու կյանք, որոնցից մեծ մասը ուխտավորներ էին։ Այս մասին հայտնում է Hindustan Times-ը:

Վիրավորվել է ավելի քան 100 մարդ, տեղեկացրել է փոխկոմիսար Պանկաջ Կումար Շարման։

Ջամմուի ոստիկանության գլխավոր տեսուչ Տուտիի խոսքով, զոհվել են հատկապես Մաչալե Մատա հինդու տաճար գնացող ուխտավորները, և նրա խոսքով, զոհերի թիվը կարող է ավելի մեծ լինել։

Աղետը տեղի է ունեցել Չոսիտիում՝ Մաչալե Մատա տաճար տանող վերջին անցանելի կետում, որը գտնվում է 9500 ոտնաչափ բարձրության վրա: Տեղական ժամանակով ժամը 12-1-ի ընթացքում հարյուրավոր հավատացյալներ այստեղ էին հավանաբար ամենամյա յատրայի, այսինքն՝ հինդուիստական ուխտագնացության համար։

Հատուկ ծրագրով նախատեսված տաճար տանող վերջին 8,5 կմ երկարությամբ ճանապարհը սկսվում է հենց գյուղից։

Ըստ պաշտոնյաների տեղեկությունների՝ փրկվել է 65 մարդ։ Որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են, չնայած դժվար տեղանքին, հորդառատ անձրևներին և ավերածություններին։ Նրանց հաջողվել է գտնել Կենտրոնական արդյունաբերական անվտանգության ուժերի (CISF) մեկ աշխատակցի դին։ Երեք մարդ դեռ համարվում է անհայտ կորած: