Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

5 կգ քաշով «հսկա». ծնվել է վանաձորցի Մոսինյանների 8-րդ զավակը

14 Օգոստոսի, 2025

default.jpg

Վանաձորի բժշկական կենտրոնում նոր անդամ է ավելացել Մոսինյան ընտանիքի կազմին՝ 8-րդ երեխան, ով կշռում է 5 կգ և ունի 55 սմ հասակ:

Բժշկական կենտրոնից տեղեկացնում են, որ երեխայի ծնունդն ապահովել են մանկաբարձ-գինեկոլոգներ Դավիթ Շահվերդյանն ու Նաիրա Ղուլյանը, անեսթեզիոլոգ Վահրամ Բուլղադարյանը և նեոնատոլոգ Մետաքսյա Վարդանյանը:

«Մեր հոգատար և պատրաստ թիմի շնորհիվ թե՛ մայրիկը, թե՛ փոքրիկը իրենց լավ են զգում: Արտաքինում բարի լուրին անհամբեր սպասում էին արդեն 8 երեխաների հայր Արեն Մոսինյանն ու փոքրիկի 7 եղբայրները:

Վանաձորի բժշկական կենտրոնի բոլոր աշխատակիցները ի սրտե շնորհավորում են Մոսինյան ընտանիքին և մաղթում առողջություն և երջանիկ ապագա:

Մոսինյան ընտանիքի ավագ որդին 17 տարեկան է, իսկ կրտսերը սպասում է իր 3-րդ տարեդարձին»,- նշվում է հայտարարության մեջ: