Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

10․000 դրամ տուգանք՝ չնախատեսված վայրից փողոցը հատելու դեպքում

14 Օգոստոսի, 2025

default.jpg

Ամբողջ աշխարհում տարեցտարի հազարավոր մարդիկ են տուժում ճանապարհային վրաերթերից, իսկ Հայաստանում խնդիրը շարունակում է մնալ զգայուն։ ՆԳ նախարարությունը, լսելով քաղաքացիների առաջարկները, նախաձեռնել է փոփոխություններ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ–ից։

Հետագայում, այն հետիոտները, որոնք կխախտեն փողոցը հատելու կանոնները և կանցնեն չնախատեսված հատվածներով, կենթարկվեն խիստ պատասխանատվության։

Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը հայտնել է․

«Նախկինում այս խախտումը հանգեցնում էր հինգ հազար դրամ տուգանքի, իսկ օգոստոսի 2-ից սկսած այն կազմում է տասը հազար դրամ»։

Օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է մտահոգիչ վիճակագրությամբ․ միայն 2023 թ․ արձանագրվել է 1197 վրաերթ, որոնց արդյունքում 108 մարդ է զոհվել։ 2024-ի տվյալներով, թեև վրաերթերի թիվը նվազել է՝ հասնելով 1079-ի, զոհերի թիվը գրեթե չի փոխվել՝ կազմելով 107։

Վրաերթերի մեծ մասը տեղի է ունենում հետիոտների անուշադրության և կանոնների խախտման արդյունքում։

Պարեկային ծառայությունը պարբերաբար իրականացնում է իրազեկման ակցիաներ և բացատրական աշխատանքներ։

Խիստ վարչական պատասխանատվությունը միտված է կանխելու ողբերգական դեպքերը և ապահովելու երթևեկության բոլոր մասնակիցների անվտանգությունը։ Օրենքի պահպանումն է լավագույն միջոցը՝ խուսափելու տուգանքներից։

Սիրելի՛ քաղաքացիներ, ձեր անվտանգությունը առաջնային է։ ՆԳ նախարարությունը կոչ է անում հետևել ճանապարհային երթևեկության բոլոր կանոններին՝ փողոցն անցնել բացառապես հետիոտնային, վերգետնյա կամ ստորգետնյա անցումով։

Հիշեք, շտապողությունը կարող է չափազանց վտանգավոր լինել։