Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հայաստանում եղանակի կանխատեսում

14 Օգոստոսի, 2025

default.jpg

Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 14-17-ը կեսօրից հետո որոշ շրջաններում կարճատև անձրևներ և ամպրոպներ են սպասվում, որոնք կարող են ուղեկցվել կարկուտով:

Օգոստոսի 18-ին առանց տեղումների եղանակ է կանխատեսված։ Այս տեղեկությունները տրամադրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Կենտրոնը տեղեկացնում է, որ ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում է ակնկալվում՝ 17-20մ/վ արագությամբ։ Երեկոյան ժամերին Արմավիրի, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում նույնպես քամին կուժգնանա մինչև 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մեծ փոփոխություն չի ունենա։

Երևանում օգոստոսի 14-15-ին, ինչպես նաև 17-18-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 16-ին քաղաքի որոշ հատվածներում հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպ։ Ամպրոպների և երեկոյան ժամերին քամին կուժգնանա մինչև 14-18 մ/վ արագությամբ։

Արարատյան դաշտում, Վայոց Ձորում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ առաջիկա 5 օրերին։