Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Փաստահավաք հանձնաժողովի գործունեությունը. ի՞նչ հիմնական խնդիր է լուծում հանձնաժողովը

14 Օգոստոսի, 2025

default.jpg

Օգոստոսի 14-ին կառավարության նիստում սահմանվեց փաստահավաք հանձնաժողովի գործունեության կարգը, որը կներառի 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2023 թվականն ընկած ժամանակահատվածի հիմնական մարդու իրավունքների խախտումները բացահայտելու, կանխարգելելու և դրանց կրկնությունը բացառելու խնդիրները։

Հանձնաժողովի նպատակն է աջակցել հասարակության սոցիալական վերափոխմանը և սոցիալական արդարության վերականգնմանը, ինչպես նաև խախտումներից տուժած անձանց իրավունքների ճանաչմանը և պաշտպանությանը:

Արդարադատության նախարարության ներկայացրած նախագծի համաձայն, զգալի իրադարձությունների շարքում ընդգրկված են՝

  • համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ու հանրաքվեների կազմակերպման և անցկացման ոլորտը,
  • հետընտրական գործընթացներում քաղաքական հետապնդումները,
  • գույքի օտարումները, որոնց արդարացրած են հանրության գերակա շահերի ապահովմամբ,
  • սեփականության իրավունքից զրկման այլ դրսևորումները,
  • ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը,
  • հավաքների ազատության իրավունքի խախտումները: