Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Վարագավան-Տավուշ ճանապարհի 13.4 կմ հատվածում միջին նորոգման աշխատանքներ են իրականացվում

13 Օգոստոսի, 2025

default.jpg

Հ-82 /Հ-37/-Վարագավան-Տավուշ-/Հ-36/ ճանապարհի կմ5+600+կմ19+020 հատվածում այժմ ընթանում են միջին նորոգման աշխատանքներ։ Նորոգման ենթակա այս ճանապարհի ընդհանուր երկարությունը մոտավոր 13.4 կիլոմետր է։ Այս պահին կատարվում է ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Նշված միջին նորոգման աշխատանքները իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով։

Ասֆալտբետոնե ծածկի տեղադրման ավարտից հետո նախատեսվում է ճանապարհը գծանշել, բարելավել կողնակները և տեղադրել ուղղորդիչ սյուներ։