Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու պատրաստակամություն է հայտնել Եվրաեռյակը․ FT

13 Օգոստոսի, 2025

default.jpg

Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան նամակ են հասցեագրել ՄԱԿ-ին՝ իրենց պատրաստակամությունը ընդգծելով Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցում։ Սա կարող է տեղի ունենալ, եթե Թեհրանը չվերականգնի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին ուղղված նամակը ստորագրել են Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները՝ Ժան-Նոել Բառոնը, Յոհան Վադեֆուլը և Դևիդ Լեմինը։ Փաստաթղթում նշվում է, որ Եվրոպական եռյակն առաջարկում է երկարացնել պատժամիջոցների կասեցումը, որպեսզի կանխվի դրանց ավտոմատ վերականգնումը օգոստոսին։

Փարիզը, Բեռլինը և Լոնդոնը հիշեցնում են, որ եթե Թեհրանը մինչև օգոստոսը վերջը չորոշի խնդիրն լուծել դիվանագիտական ճանապարհով կամ չընդունի երկարաձգման տարբերակը, ապա կգործարկվի պատժամիջոցների վերականգնումը՝ snapback մեխանիզմով։

Հուլիսին Եվրոպական եռյակը սպառնացել է Իրանի դեմ նոր պատժամիջոցներով, երբ Թեհրանը դադարեցնում էր համագործակցությունը Միջազգային ատոմային էներգիայի գործակալության հետ՝ իրանական միջուկային օբյեկտներին Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներից հետո։ Ավելի ուշ Իրանը համաձայնեց վերսկսել միջուկային բանակցությունները Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի հետ, որոնք տեղի ունեցան Թուրքիայում՝ հուլիսի վերջին։