Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ազգային ժողովի 6 անձից բաղկացած պատվիրակությունը կուղևորվի դեպի Ֆրանսիա. նրանց թվում կան նաև ընդդիմադիրներ

20 Հունիսի, 2025

default.jpg

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է տվել, որ Ազգային ժողովի 6 պատգամավորներ՝ գլխավորությամբ Վլադիմիր Վարդանյանի, կայցելեն Ֆրանսիա։

Կարգադրության համաձայն ե, «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով՝.

  1. Աշխատանքային այցով 2025 թվականի հուլիսի 5-6-ը Դորդոնյ և հուլիսի 7-10-ը Փարիզ ուղարկել Ազգային ժողովի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, Հայկ Կոնջորյանին, Ծովինար Վարդանյանին, Արմեն Խաչատրյանին, Տարոն Մարգարյանին, Արթուր Խաչատրյանին և Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Էդուարդ Բադոյանին (հուլիսի 5-8-ը):
  2. ԱԺ աշխատակազմի ղեկավար Դ. Առաքելյանին՝ գործուղման ծախսերը (Է. Բադոյանի՝ Երեւան-Դորդոնյ), օրապահիկներ եւ գիշերավարձ (Է. Բադոյանի՝ 4 գիշեր) վճարել Հայաստանի Հանրապետության 2025 թ․ բյուջեի Ազգային ժողովի հատկացումներից։