Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Առողջական խնդիրներով զորակոչված Ավետիք Մաթևոսյանը կրկնակի բուժզննում է անցել բանակում

12 Օգոստոսի, 2025

default.jpg

Զինվորական ծառայության համար զորակոչված 18-ամյա Ավետիք Մաթևոսյանը առողջական խնդիրների պատճառով կրկնակի բժշկական զննում է անցել: Այս մասին տեղեկացրել է նրա հայրը՝ նշելով, որ զննման արդյունքները պարզ կդառնան երկու օր անց:

Ավետիքի ընտանիքը նրան այցելել է հինգշաբթի օրը, և այսօր նրանք նաև հեռախոսազրույց են ունեցել նրա հետ:

Բարեկամները հայտնում են, որ Մաթևոսյանի վիճակը վատթարանում է:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ավետիքի ծնողները բողոքում են, որ առողջական խնդիրները անտեսվել են նրա բանակ զորակոչի ժամանակ:

«Դողն ու էպիլեպտիկ նոպաները շարունակվում են։ Ամեն օր վիճակը վատանում է. շնչելու դժվարություններ ունի, ընկնում է գետնին ու կորցնում գիտակցությունը։ Արդեն անգամ ձայներ է սկսում լսել»,- հայտնել էր Ավետիքի մայրը:

Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ավետիքին տրամադրում են դեղորայքային բուժում, իսկ հոսպիտալում նրա վիճակի նկատմամբ իրականացվում է կլինիկական դիտարկում:

Նախարարությունը նշել է նաև, որ ուսումնասիրման արդյունքների հիման վրա կարող է քննարկվել Ավետիքի զինվորական ծառայությունից վաղաժամկետ ազատվելու հնարավորությունը՝ իր առողջական վիճակի պատճառով: