Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հուլիս ամսին ՔԿՀ-ներում հայտնաբերվել են արգելված իրեր՝ թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր

12 Օգոստոսի, 2025

default.jpg

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը ակտիվորեն աշխատում է կանխել և բացահայտել թմրամիջոցների ու այլ արգելված իրերի ներթափանցումը և շրջանառությունը ազատազրկված անձանց շրջանում։ Այս մասին տեղեկացնում է Քրեակատարողական ծառայությունը:

«Ընթացիկ տարվա հուլիս ամսում քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության եւ հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների աշխատակիցները մանրակրկիտ զննությամբ հեռացրել են 88,64 գրամ թմրամիջոցների նմանվող նյութեր, 212 բջջային հեռախոս, 196 հեռախոսի պարագա, 16 ինտերնետային սարք, 29 կտրող-ծակող գործիք, 62,6 լիտր ձեռքով պատրաստված ոգելից խմիչք եւ այլ արգելված իրեր։ Այդ իրերը հայտնաբերվել են անձնական զննությամբ, հանձնուքներում, ինչպես նաև խցերում և բնակելի գոտիներում թաքցված վայրերից:

Հայտնաբերված բոլոր դեպքերով սկսվել են քրեական, վարչական կամ կարգապահական վարույթներ, և նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ:

Քրեակատարողական ծառայությունը հորդորում է խուսափել անօրինական գործողություններից և խստորեն պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու ժամանակ օրենքով սահմանված կանոններն ու պահանջները՝ կանխելու համար պատասխանատվության ենթարկվելու հնարավորությունը»,- նշվում է հաղորդագրությունում։