Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Երևանում և Նոյեմբերյանում գազամատակարարման պլանային դադարեցումներ մի շարք հասցեներում

12 Օգոստոսի, 2025

default.jpg

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտնել է, որ ձմռան նախապատրաստական պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով, օգոստոսի 14-ին ժամը 09:30-ից մինչև 17:00-ը կդադարեցվի գազամատակարարումը Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցի թվեր 76-ից 82/2 հասցեների առանձնատների համար:

Նույն օրը ժամը 10:00-ից մինչև 15:00-ն գազամատակարարումը կդադարեցվի նաև Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի մի շարք հասցեներում, մասնավորապես՝ Երևանյան, Սայաթ-Նովայի, Անտառագործների, Զորավար Անդրանիկի, Օրբելու և Սարյան փողոցներում: Գազասպառողները, այդ թվում՝ «Հովսեփ և Նարեկ» ՍՊԸ-ն, Մեխակ Հարությունյանի սեփականություն հանդիսացող տարածքը և «ԳԱԶԱՐԴԻ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ը նույնպես ընդգրկվում են այս ցանկում:

«Գազպրոմ Արմենիա» հորդորում է գազասպառողներին պահպանել անվտանգության կանոնները և հայցում է նրանց ներողամտությունը առկա անհարմարությունների համար: