Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Պուտինի և Թրամփի հանդիպման օրը Անքորիջի օդային տարածքը կփակի ԱՄՆ-ն

12 Օգոստոսի, 2025

default.jpg

Օգոստոսի 15-ին, ԱՄՆ-ը նախատեսում է փակել Ալյասկայի Անքորիջ քաղաքի օդային տարածքը՝ ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի առաջիկա հանդիպման ընթացքում։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA)։

Ըստ հայտարարության՝ օդային տարածքը կփակվի 48.3 կմ շառավղով և 5.5 կմ բարձրության վրա՝ «խիստ կարևոր անձանց տեղափոխման» պատճառով։ Սահմանափակումները կվերացվեն օգոստոսի 16-ին։

ԱՄՆ նախագահ Թրամփը օգոստոսի 8-ին հստակեցրել էր իր պլանները Ալյասկայում Պուտինի հետ հանդիպման վերաբերյալ։ Հանդիպման կազմակերպման փաստը հաստատել է նաեւ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ նշելով, որ բանակցությունների ընթացքում հիմնական ուշադրությունը կդարձվի ուկրաինական ճգնաժամի երկարաժամկետ խաղաղ կարգավորման հարցերին։